Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011 երկրորդ շրջանում զիջեց Ջեյմս Բլեյքին![]() 3 օգոստոսի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Վաշինգտոնում ընթացող Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարից: Մրցումների երկրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստը խաղացել է ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ: 72 տևողությամբ երկու սեթերի արդյունքում Նալբանդյանը պարտվեց 6:2, 6:4 հաշվով: Դա թենիսիստների երկրորդ հանդիպումն էր պաշտոնական խաղերում, դեռևս հաշիվը 2:0 է Բլեյքի օգտին: Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարը կավարտվի օգոստոսի 7-ին: Հաղթողը կստանա 264 հազար դոլար և 500 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը կստանա 122 հազար դոլար և 300 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |