Թերի օրենքները թույլ չեն տալիս պատժել աղանդավորներին![]() PanARMENIAN.Net - «Եթե ձեր կրոնական իրավունքները ոտնահարվել են, ապա կարող եք դիմել ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սույն վարչության պետ Վարդան Ասցատրյանը` հավելելով, որ կառույցը միջնորդի դեր է կատարում կրոնական կազմակերպությունների, աղանդավորական շարժումների ու պետական մարմինների միջև, սակայն կոնկրետ որևէ քայլ ձեռնարկելու իրավասություններ չունի: Բանախոսը նշեց, որ եթե գրանցվում է որևէ անօրինական, հակասահմանադրական քայլ, ապա իրենք միջնորդում են համապատասխան վերահսկիչ մարմիններին հարցը բարձրացնելու համար: Քաղաքացիները իրենց կրոնական իրավունքների ոտնահարման դեպքում կարող են դիմել կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն, որը գործը կհանձնի դատարան կամ արդարադատության նախարարություն: Իսկ մի՞թե քաղաքացին չի կարող անձամբ դիմել դատարան: Այս դեպքում անհասկանալի է դառնում տվյալ վարչության գոյության անհրաժեշտությունը: Կամ էլ այն անհրաժեշտ է միայն կրոնական կառույցներին: Կա ևս մեկ հարց` ո՞րն է համարվում կրոնական իրավունքի ոտնահարում կամ հոգեորսություն: «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածը ասում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը»: Սակայն, օրենքը չի տալիս եզրույթի սահմանումը: «Հոգեորսությունը ուղիղ սահմանում չունի, բայց վճիռը կայացնում է համապատասխան մարմինը` դատարանը»,- ասաց Ասցատրյանը: Այսինքն` մենք գիտենք, որ կա հոգեորսություն երևույթ ու որ այն քրեորեն պատժելի է, բայց որի համար չկա սահմանում ու նաև չկա սահմանված պատիժ: «Անհեթեթ վիճակ է, և օրենքն ըստ էության չի կիրառվում, քանի որ չկան իրավական հետևանքներ, սահմանված պատիժներ»,- ասաց բանախոսը: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |