«ՎՏԲ - Հայաստան բանկը» միջին բիզնեսին աջակցելու համար գործարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

«ՎՏԲ - Հայաստան բանկը» միջին բիզնեսին աջակցելու համար գործարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

PanARMENIAN.Net -

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի նեկայացուցիչներին առաջարկում է վարկավորման նոր տեսակ` վարկ «Հասանելի»: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, վարկավորման այդ տեսակը հասանելի կլինի միջին բիզնեսի այն իրավաբանական անձանց, որոնք ծավալում են բիզնես գործունեություն ՀՀ տարածքում 3 ամիս և ավելի ժամանակահատվածում: Օգտվելով այս առաջարկից` միջին բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն կարող են զարգացնել իրենց գործող բիզնեսը, այլև ծավալել գործունեության նոր ուղղություններ:

«Ներկա պահին ՀՀ տարածքում գործող շատ բանկեր նպատակահարմար չեն համարում ֆինանսավորել սկսնակ բիզնեսը, քանի որ նման գործարքները ունեն ռիսկայնության բարձր մակարդակ: Հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջարկը և ցանկանալով առավել զարգացնել Բանկի վարկատեսակները, մեր կողմից վերանայվել են միջին բիզնեսի հաճախորդների ֆինանսավորման պայմանները` ապահովելով առավել ճկուն և օպտիմալ մոտեցում»,- նշել է Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մ. Մամիկոնյանը: Նա ընդգծել է, որ «ՎՏԲ - Հայաստան բանկը» միշտ պատրաստ է աջակցել միջին բիզնեսի ներկայացուցիչներին` ՀՀ տարածքում այդ հատվածի զարգացման նպատակով:

Այս վարկատեսակի շրջանակներում ֆինանսավորումը կարելի է ստանալ առավելագույնս սեղմ ժամկետներում`վարկային հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև 7 օր: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով մինչև 3 տարի մարման ժամկետով: Վարկավորման տոկոսադրույքը սկսած տարեկան 12 տոկոսից: Վարկի առավելագույն գումարը մինչև 1 մլն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---