Եգիպտոսում պահանջում են Մուբարաքին մահապատժի ենթարկել 3 օգոստոսի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարության ժամանակ պետական դատախազը պահանջել է պետության նախկին ղեկավարին մահապատժի դատապարտել, հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը: Չորեքշաբթի օրը Կահիրեում մեկնարկել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարությունը, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Նա մեղադրվում է խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության, ինչպես նաև կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ: Հոսնի Մուբարաքն ինքն ու նրա որդիներ Ալյան ու Գամալը հերքում են իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ես հերքում եմ այդ բոլոր մեղադրանքները»,- ասել է Եգիպտոսի նախկին նախագահը: Ավելի վաղ դատախազն ընթերցել էր պետության նախկին ղեկավարին և նրա որդիներին առաջադրված մեղադրանքները: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում ժողովրդական հուզումների արդյունքում ավելի քան 800 մարդ զոհվեց և մոտ վեց հազարը վիրավորվեց: Փետրվարի 11-ին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |