Հայաստանի անկախության 20-ամյակը կնշեն նաև հայ-իրանական սահմանին 3 օգոստոսի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Իրանում տեղի կունենան Հայկական մշակույթի օրեր, Իրանի Իսլամական և մշակութային հարաբերությունների կազմակերպության նախագահ Մոհամմադբաղեր Հորամշադի հետ զրույցում հաղորդել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Նրա խոսքով, միջոցառումներին կմասնակցի Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Առաքելյանը նշել է նաև, որ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարության շրջանակում Մեղրի քաղաքում` հայ-իրանական սահմանին, ծրագրված են հայ-իրանական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառումներ: Հորամշադն իր հերթին նշել է, որ Իսլամական և մշակութային հարաբերությունների կազմակերպությունը երկու երկրների միջև պատմական և մշակութային կապերի հետագա զարգացման համար կանի ամեն հնարավոր բան, հաղորդում է IRNA-ն:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |