Չորս զինծառայողի կյանք խլած դատապարտյալը դժգոհում է ցմահ ազատազրկման դատավճռից

PanARMENIAN.Net - Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանը Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ դատապարտման վճիռ է հրապարակել: Մ.Հազրոյանը մեղադրվում էր 2010 թ-ի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային գծում չորս ժամկետային զինծառայողների սպանության մեջ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ վճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել և շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել և նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում: ՔԿՀ-ի աշխատակիցները վնասազերծումից հետո սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին ու նրա փաստաբան Էդմոն Մարուքյանին, որը հորդորել է դադարեցնել ֆիզիկական բռնությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---