Հայաստանն ԱՊՀ-ում երկրորդ տեղում է 2011թ. առաջին կիսամյակում արդյունաբերական աճի տեմպերով

PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՊՀ-ում երկրորդ տեղում է 2011 թվականի առաջին կիսամյակում արդյունաբերական աճի տեմպերով` համեմատած 2010թ. առաջին կիսամյակի հետ: Այդ մասին հաղորդում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն: 12,8 տոկոս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Ղրղզստանին, որի աճի ցուցանիշը կազմում է 13,9 տոկոս: Երրորդ տեղում է Բելառուսիան` 11,5 տոկոս, չորրորդում` Ուկրաինան` 8,7 տոկոս, հինգերորդում` Ուզբեկստանը` 6,8 տոկոս: Ռուսաստանը 5,3 տոկոս ցուցանիշով յոթերորդ տեղում է: ԱՊՀ միակ երկիրը, որտեղ 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արդյունաբերական արտադրության անկում է գրանցվել, Ադրբեջանն է` 1,8 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---