«Welcome Rest & Entertainment» առաջին հայկական փրայս-կատալոգը գրանցում է իր առաջին հաջողությունները «Զվարթնոցում» 3 օգոստոսի 2011 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Բոլորովին վերջերս Հայաստանում լույս է տեսել ժամանցի և հանգստի վայրերի մասին առաջին փրայս-կատալոգը, որը կրում է «Welcome» անվանումը: Այն իրենից ներկայացնում է միասնական, համակարգված ու սպառիչ տեղեկատու Երևանի հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, զվարճանքի կենտրոնների, ակումբների և մշակութային հաստատությունների վերաբերյալ: Կատալոգում ներկայացված բոլոր ընկերությունները հանդես են գալիս իրենց գնային առաջարկներով և դրանց դիմաց մատուցվող ծառայություններով: Ինչպես նշեց կատալոգի գլխավոր խմբագիր Տաթևիկ Ղաբազյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում, նմանօրինակ կատալոգ ստեղծելու գաղափարը առաջացել է ինքնաբուխ, այն իրադարձությունից հետո, երբ անհրաժեշտ էր պատշաճ կազմակերպել Լոնդոնից ժամանած իր հյուրերի հանգիստը: «Ինձնից պահանջվեց բավականին երկար ժամանակ և համբերություն, մինչ կարողացա կաթիլ առ կաթիլ հավաքել ինֆորմացիա ինտերնետից և այլ աղբյուրներից: Ստացված տեղեկատվությունը անհրաժեշտ էր «զտել», ամբողջացնել և ստուգել վերջինիս իսկությունը հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով: Եվ այնուամենայնիվ, ձեռքիս տակ ունեցած տեղեկատվությունը լիարժեք չէր և ճշտումների ու լրացումների կարիք ուներ: Համոզված եմ, որ շատ շատերն են բախվում նման խնդրի հետ»,- ասաց Տ.Ղաբազյանը: Այսպես ծնունդ առավ «Welcome»-ի ստեղծման գաղափարը: Կատալոգը նախատեսված է զվարճաքն ու հանգիստը գնահատող օտարերկրյա զբոսաշրջիկների և մեր հայրենակիցների համար: Այն կարող է դառնալ անգնահատելի ուղեցույց սեփական հանգիստը օպերատիվ կազմակերպելու գործում: «Welcome»-ի ստեղծման նպատակը սպառողին գովազդային քաոսի բերած հոգեբանական սթրեսից ազատելն է: Մեր օրերի տարատեսակ տեղեկատվության հոսքից գլուխ հանելն ու, այդքանով հանդերձ , կարողանալ գնահատել գոյություն ունեցող այլընտրանքային տարբերակը, այդքան էլ հեշտ չէ: Կատալոգի առաջին համարը ներառում է 34 կազմակերպությունների ցանկ, սակայն, գլխավոր խմբագրի խոսքով, այն կընդլայնվի հերթական համարներում: «Welcome»-ի հետ օտարերկրյա հյուրերի առաջին զանգվածային ծանոթությունը տեղի ունեցավ օրերս` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Արտերկրից ժամանած հյուրերը , որպես «Բարի գալուստ»-ի խորհրդանիշ և նվեր ստացան «Welcome» կատալոգի առաջին օրինակները: «Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանն առաջիններից էր, որ ողջունեց փրայս- կատալոգի գաղափարը և աջակցեց «Welcome»-ի տարածմանը: Հուսով եմ, որ «Welcome Rest & Entertainment» փրայս կատալոգը կծառայի իր հիմնական նպատակին և կտա մարդկանց ընտրության հնարավորություն»- ավելացրեց Տ.Ղաբազյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |