«Պորշե Կայենը» բախվել է 36 համարի երթուղային ավտոբուսին 4 օգոստոսի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես հաղորդել են ԱԻ նախարարությունից, դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “Զանդու” մակնիշի 4191 Տ պետհամարանիշով թիվ 36 երթուղային ավտոբուսը (վարորդ Արսեն Մելքոնյան) և “Պորշե Կայեն” մակնիշի 55ՕՏ515 պետհամարանիշով ավտոմեքենան, որի հետևանքով “Պորշե Կայեն” մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1993թ. ծնված Մարտիկ Ավետիսյանը և ավտոբուսի ուղևորներ 1959թ. ծնված Նելյա Արշակյանը, 1977թ. ծնված Լիլիանա Խաչատրյանը, 1979թ. ծնված Աննա Մկրտչյանը և 1987թ. ծնված Վահան Կարապետյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի “Արմենիա” բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են ճանապարհից վառելիքի հեռացման աշխատանքներ: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |