Փորձագետ. Սանահինը և Տեղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին ամենավտանգված սրբավայրերն են Հայաստանում 4 օգոստոսի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Սանահինի վանական համալիրը և Տեղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին վերականգնման ենթակա եկեղեցիների մեջ ամենավտանգվածն են: Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը:Նրա խոսքով, նա եկել է այդ եզրահանգման, նախորդ տարվա ընթացքում 26 հուշարձանների մոնիթորինգի արդյունքում: Բացի վերը նշված երկու հուշարձաններից, վտանգված են նաև Արագածոտնի մարզի մի քանի եկեղեցիներ: Իր հերթին ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը նշեց, որ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալասարանի հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականին գերմանական մասնագետների խումբը լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրեց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարավային ճակատի արևմտյան անկյունը, որը խախտվել էր նստվածքների պատճառով, ինչի արդյունքում առաջացել էր ուղղահայաց ճաք: Այդ խնդրի կարգավորումից էր կախված գմբեթի վերականգնման իրականացումը: Ըստ հնագետի, այդ գործողությունը պետք է արվի շատ զգույշ, քանի-որ այն բացի հայկական հուշարձան լինելուց, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է: Սխալ վերականգնման հետևանքով այն կարող է պարզապես հանվել այդ ցուցակից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |