Տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին կտրամադրվի 1000 բրալյան տետր

PanARMENIAN.Net - Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտներին կտրամադրվի 1000 բրալյան տետր, ինչի շնորհիվ կբարելավվի կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացը` ապահովելով նրանց բրալյան տետրերի որոշ քանակությամբ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Բրալյան տետրերի պատրաստում» ծրագիրը կիրականացնի «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամը` ՀԵՀ-ի ֆինանսավորմամբ:

«Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։

«Բրայլը» ունիվերսալ կետային գրելու համակարգ է կույրերի համար: Այն հնարավորություն է տալիս կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին ստանալ կրթություն և օգտվել հոգևոր մշակույթի բոլոր արժեքներից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---