Երևանում օրական սպառվում է 1,5 տոննա անհայտ ծագման հաց![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում օրական սպառվող հացի 30 տոկոսի ծագումն անհայտ է: Այսօր լրագրողների հետ կայացած բացօթյա հանդիպմանն (ասուլիսների սրահի դուռը փակ էր պահակի բացակայության պատճառով) այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Մոնիթորինգի և Մարկետինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը: Նա նշեց, որ միջին հաշվարկով օրական մայրաքաղաքում սպառվում է 4-5 տոննա հաց, որի 1,5 տոննայի ծագումը, փաստորեն, անհայտ է: «Վատ ու լավ տվյալներ շատ ունենք, բայց այսօր չենք կարող ու թույլ չենք տա հրապարակել արտադրողների անունները, քանի որ մոնիթորինգը տարվա կտրվածքով դեռ ամփոփված չէ»,- ասաց Հայթյանը` խոստանալով տարվա վերջում անուն առ անուն ներկայացնել մոնիթորինգի արդյունքները: Ասոցիացիայի ու ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ կան պետական կառույցներ, որոնք պատասխանատու են հաց-հացամթերքի արտադրության ու որակի համար, սակայն տվյալ շուկան դեռևս վստահելի չէ. «Հարցը նրանում է, թե արդյոք այսօր մենք` սպառողներս, ստանում ենք անվտանգ և պիտնի հաց, մենք խաբված ենք, թե` ոչ: Մենք ունենք հաց-հացամթերքի անվստահելի շուկա: Հացը տեղափոխվում է մեծամասամբ հացամթերքի տեղափոխման համար չնախատեսված մեքենաներով ու արկղերով: Խանութներում գոյություն չունի գին, բաղադրություն, անվտանգության հավաստագիր»: Մելիտա Հակոբյանը նշեց մեր հասարակության մեջ սպառողական գիտելիքի պակասի մասին` շեշտելով, որ յուրաքանչյուր գնորդ ինքը պետք է հետամուտ լինի, որ իրեն տրամադրեն ապրանքատեսակի մասին տեղեկատվություն, կցեն բաղադրությունն ու հավաստագիրը: Փորձագետները խորհուրդ են տալիս հաց գնել միայն այն դեպքում, եթե հայտնի է արտադրողը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |