Իշխանությունն ու ընդդիմությունը որոշել են հանդիպել շաբաթական 2 անգամ, թեև ՀԱԿ-ն առաջարկում էր ամեն օր 4 օգոստոսի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Իշխանության և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների միջև երկխոսության շրջանակում աշխատանքային խմբերի այսօրվա հանդիպմանը հիմնականում քննարկվել են առաջիկա բանակցությունների ընթացակարգային հարցերը: Այդ մասին հանդիպման ավարտից հետո լրագրողներին է հաղորդել կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, որոշվել է հանդիպել շաբաթական երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին, և բանակցությունների ժամանակ սկզբում քննարկվելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, որն առաջադրել է ՀԱԿ-ը: Նա ավելացրել է, որ ՀԱԿ-ը պետք է ներկայացնի երկրում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հիմնավորումը: ՀԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնել է լրագրողներին, որ իրենք իշխանություններին բանակցությունների ամենօրյա ձևաչափ էին առաջարկել` հաշվի առնելով գործընթացի կարևորությունը, սակայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն առաջարկել են շաբաթական երկու անգամ հանդիպել, և իրենք համաձայնել են: Հուլիսի 26-ին` իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության շրջանակում աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպման ժամանակ, ընդունվել է առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |