ՄՄԿ-ը օգնում է Հայաստանին միգրացիոն տվյալների հավաքագրման գործում![]() 4 օգոստոսի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության, և մասնավորապես ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հետ համագործակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունն այսօր ներկայացրել է մի զեկույց, որը միտված է օգնելու ՀՀ կառավարությանը, գիտական համայնքին և այլ ազգային մարմիններին ձևակերպել միգրացիոն տվյալների կառավարմանն ուղղված ազգային քաղաքականությունը: ՄՄԿ-ի հայաստանյան առաքելությունից տեղեկացնում են, որ «Միգրացիոն տվյալների հավաքագրման, մշակման և փոխանակման կատարելագործումը Հայաստանի Հանրապետությունում. կարիքների գնահատում և առկա բացերի վերլուծություն» զեկույցը պատրաստվել է ՄՄԿ-ի «Անկանոն միգրացիայի կանխարգելում և կանոնավոր միգրացիայի խթանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Իտալիայի կառավարության կողմից: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ թեև ՀՀ-ում հավաքագրվում են մեծածավալ տվյալներ միգրացիայի բնագավառում, այնուամենայնիվ անհրաժեշտ է ստեղծել միգրացիոն տվյալների հավաքման և փոխանակման կայուն և փոխկապակցված համակարգ, որը կարտացոլի միգրացիոն վիճակագրության վարման ազգային կարիքները, տարածաշրջանային առաջնահերթությունները և առաջատար միջազգային փորձը: «ՄՄԿ-ը հուսով է, որ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մշակված միգրացիոն տվյալների կառավարման վերաբերյալ առաջարկությունները կօգնեն ստեղծել ՀՀ-ում միգրացիոն գործընթացների կառավարման համապարփակ համակարգ»,- նշել է ՄՄԿ Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանը: 2011թ. օգոստոսի 4-ին Երևանում մեկնարկել է «Միգրացիոն տվյալների հավաքագրում, մշակում և փոխանակում» թեմայով դասընթաց, որը կազմակերպվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: Դասընթացը վարելու համար հրավիրված միջազգային փորձագետները կմասնակցեն նաև ՀՀ պետական մարմինների հետ խորհրդակցությունների «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման ռազմավարության» իրականացման գործողությունների ծրագրի» միգրացիոն տվյալների բաժնի մշակման թեմայով: ՄՄԿ ծրագրում է նաև տրամադրել տեխնիկական աջակցություն 2012 թ.-ին անցկացվելիք միգրացիայի ոլորտում համապետական հարցմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |