Տոլորսի ջրամբարում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցին կարելի էր փրկել

Տոլորսի ջրամբարում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցին կարելի էր փրկել

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու գտնվող Տոլորս գյուղի 17-րդ դարի Սբ. Կարապետ եկեղեցին, կարող էր տեղափոխվել և վերակառուցվել, այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով, 1960-ական թվականներին հայտնի պատմաբան Բաբկեն Հարությունյանը, հնագետ Ստեփան Եսայանը և այլք կատարել են եկեղեցու ուսումնասիրուփյուն և հայտարարել, որ այն պատմական մեծ արժեք չի ներկայացնում և կարիք չկա տեղափոխելու մեկ այլ վայր: Նա նաև ավելացրեց, այդ որոշման մասին կան բոլոր փաստաթղթերը: Բացի դրանից, ջրամբարի տարածքում կան նաև արժեքավոր շատ հնավայրեր, որոնցից մեկում էլ Հ. Սիմոնյանը կատարել է պեղումներ: Այսօր Սիմոնյանը անհնար է գտնում եկեղեցու փրկումը:

Տոլորսի եկեղեցու մասին ահազանգվել է վերջերս, որի հեղինակը «Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնությունն է: Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Տոլորս գյուղի բնակիչների հավաստմամբ, ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ահավոր ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը: «Աստված է պատժում»,- ասում են նրանք:

Նախաձեռնությունը նշում է, որ լուսանկարները հրապարակել է լրատվական գործակալություններից մեկը ` հայկական հուշարձանների անմխիթար վիճակի մասին պատմող իր խորագրի շրջանակներում: «Ըստ հրապարակման` Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականներին: Դրա տարածքում գտնվող 17-րդ դարի Սբ. Կարապետ եկեղեցին որոշ գիտնականներ և ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են խորտակել սրբատեղին»,- նշվում է հայտարարության մեջ:

Տոլորս գյուղի բնակիչները խնդրանքով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի` եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Գյուղի այգիներից արդեն 40 տարի է` բերք գրեթե չի ստացվում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---