«Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը արդեն դիտել է 5000 այցելու 4 օգոստոսի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը 20 օրվա ընթացքում դիտել է 5000 այցելու, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀԱՊ-ի աշխատակիցների դիտարկմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում ոչ միայն հայ հասարակության լայն շերտերի, այլև զբոսաշրջիկների կողմից: Ցուցահանդեսի այցելուների շարքում առանձնակի մեծ թիվ են կազմում երիտասարդները: Ցուցահանդեսը բացվել է հուլիսի 7-ին և իր մեջ ներառում է Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի շուրջ 160 գրաֆիկական աշխատանք: Բացի դրանից, ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Ցուցահանդեսին ներկայացված են նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլք: Արժիլեների ընտանիքին պատկանում է Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտներ ցուցադրվում են Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: Արժիլեի խոսքերով իր ընտանեկան հավաքածուից Երևան են բերվել միայն 1/4-ը: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 15-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը |