ՀԿԵ-ն և ՎԵ-ն նվազեցրել են կոնտեյներային բեռնափոխադրումների համար միջանցական սակագները

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուվի» ՓԲԸ-ն և Վրաստանի երկաթուղին օգոստոսի 1-ից նվազեցրել են միջանցական սակագները Կարմիր Բլուր/Երևան-Փոթի ուղերթով կոնտեյներային բեռնափոխադրումների համար: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, կողմերը արդեն կատարել են Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի կազմակերպման տեխնոլոգիայի համապատասխան փոփոխություն, ըստ որի 40-ֆութանոց բեռնված կոնտեյների համար սակագինը կազմել է 0,70 շվեյցարական ֆրանկ 1 տոննա-կմ համար նախկին 0,86-ի փոխարեն: Դատարկ կոնտեյների համար սակագինը կազմեց 0,35 շվեյցարական ֆրանկ 1 տոննա-կմ համար նախկին 0,43-ի փոխարեն: Կատարված փոփոխությունները կգործեն մինչև 2011 թ-ի դեկտեմբերի 31-ը: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի երկաթուղիների կողմից սակագների նվազեցումը կատարված է երկաթուղի նոր բեռներ ներգրավելու, Հայաստանի և Վրաստանի միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացնելու և երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակության մակարդակի բարձրացնելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---