2012թ-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում կբացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես![]() 4 օգոստոսի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - 2012 թ-ի ապրիլի 19-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում (Վաշինգթոն) բացվելու է «Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» (To Know Wisdom and Instruction: The Armenian Literary Tradition at the Library of Congress) ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500 ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ-ին գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: «Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» ցուցահանդեսին ներկայացվելու են գրադարանում Մերձավոր Արևելքի բաժնում պահպանվող ձեռագիր և տպագիր հայալեզու գրքերը, հայտնում է ամերիկյան Մասիս թերթը: 2012թ. ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը Երևանում կտիրի գրքի տոնահանդեսը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասել է, որ այս միջոցառումը Երևանում անցկացնելու համար ներկայացվել է լուրջ փաթեթային ծրագիր: Երևանում և Հայաստանի մարզերում նախատեսվում են տեղադրել գրքի կրպակներ, և քաղաքապետարանում արդեն քննարկվում է դրա նախագիծը: Ըստ նախարարի, սա լավագույն լուծումն է 2012 թ-ին Երևանում գրքի պրոպագանդման հարցում, կվերանա նաև գրախանութների կենտրոնացումը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |