Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը մտադիր են ավարտել 2012 թվականին 5 օգոստոսի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքները միավորող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2012 թվականին»,- հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքի և տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլին, նույն ժամանակ կավարտվի նաև երկաթուղային կայարանի շինարարությունը Վրաստանի հարավում` Ախալքալաքում: «Այս նախագիծը կարևոր է Վրաստանի ենթակառուցվածքի զարգացման համար: Նշված երկաթուղով բեռները Չինաստանից ամենակարճ ժամկետում Վրաստանով կհասնեն եվրոպական շուկա»,- ասել է նա: Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծն ավարտելու համար Վրաստանին երկարաժամկետ վարկի տեսքով լրացուցիչ 575 միլիոն դոլարի հատկացման մասին պետական որոշումն ընդունվել է այս տարվա մայիսին: Անցյալ հանգստյան օրերին Ադրբեջանում կայացել է երկկողմ Համակարգող խորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվել է 2011թ. շինարարական աշխատանքների բյուջեն` 316 միլիոն դոլար: «Ախալքալաքի երկաթուղային կայարանի շինարարությունը կմեկնարկի երեք շաբաթվա ընթացքում: Կայարանը կկառուցվի հայտնի գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայերի նախագծի համաձայն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Բացի կայարանի շինարարությունից, հատկացված լրացուցիչ գումարը կուղղվի Թեթրիծղարո-Ախալքալաք երկաթուղային հատվածի շինարարությանն ու վերականգնողական-վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |