System of a Down-ի շրջագայությունների ժամանակացույցում ավելացել է Մեքսիկան 5 օգոստոսի 2011 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը, որն այս տարի առաջին անգամ շրջագայելու է Լատինական Ամերիկայի երկրներում, համերգ կունենա նաև Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: Ինչպես հայտնում է խմբի պաշտոնական կայքը, համերգը կայանալու է սեպտեմբերի 28-ին քաղաքի մարզական պալատում: Խմբի լատինամերիկյան շրջագայությունն անցնելու է հետևյալ ժամանակացույցով. առաջին երկու համերգները կայանալու են Բրազիլիայում` հոկտեմբերի 1-ին` Սան Պաուլոյում և հոկտեմբերի 2-ին` Ռիո դե Ժանեյրոյում: Ի դեպ, Ռիո դե Ժանեյրոյի համերգի տոմսերն արդեն սպառվել են: Հոկտեմբերի 5-ին խումբը հանդես է գալու Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ հոկտեմբերի 7-ին` Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Խմբի լատինամերիկացի երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը, ինչը փաստում են System of a Down-ի պաշտոնական կայքում երկրպագուների գրած բազմաթիվ շնորհակալական խոսքերը: System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում առանձին, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |