ՀԿԵ տնօրենը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` ե/գ վթարի հետևանքների օպերատիվ վերացման համար 5 օգոստոսի 2011 - 21:09 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը շնորհակալական նամակ է հղել Վրացական երկաթուղու գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Իրակլի Էզուգբայիային: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, իր նամակում Շայդուլլինը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Գորի քաղաքի մոտ հուլիսի 30-ին տեղի ունեցած երկաթուղային վթարի ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և օպերատիվության համար: «Վթարի վայրում երկու օր անընդմեջ աշխատող վրացական մասնագետների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների բարձր մակարդակը թույլ են տվել ամենասեղմ ժամկետներում վերացնել խոշոր վթարի հետևանքները և վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը: Ձեր մասնագետների աշխատանքը, այդ թվում, թույլ է տվել ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան վերադարձող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների անվտանգությունը», - ասված է ՀԿԵ գլխավոր տնօրենի շնորհակալական նամակում: Հուլիսի 30-ին Թբիլիսիից 30կմ հեռավորության վրա գծերից շեղվեցին և շուռ եկան բեռնատար գնացքի 12 վագոններ: Միջադեպի արդյունքում զոհեր չեղան: Գնացքը մթերք և ավտոմեքենաներ էր տեղափոխում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |