Վարդան Օսկանյանը մտադիր է ինտերնետային հեռուստատեսություն բացել![]() 6 օգոստոսի 2011 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը պատրաստվում է ինտերնետային հեռուստատեսություն բացել: Ինչպես նշում է «Հայկական ժամանակը», այդ լուրը հաստատել է«Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը:«Սա նոր տեսակի պատրաստություն է, ինտերնետային լուրերի թողարկում, և ավելի լավ է՝ հեռուսատեսություն չասենք»,- նշել է նա: Թե երբ է սկսելու այն գործել, քանի ժամով, բացի լուրերից էլ ինչ է թողարկելու, ինչ ուղղվածություն և ինչ է ունենալու, դեռ հայտնի չէ: «Երբ ամեն ինչ հստակ լինի, կասենք»,- հայտնել է Ղազարյանը: Վերջինս հերքել է այն լուրերը, որ այդ ռեսուրսի հիման վրա հետագայում հեռարձակվող հեռուստատեսություն է ստեղծվելու, նշելով, որ «Ոչ, ինտերնետ էլ մնալու է»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |