Շախմատի կանանց Գրան պրիում Էլինա Դանիելյանը կիսում է 2-8 տեղերը 5 շախմատիստուհիների հետ

Շախմատի կանանց Գրան պրիում Էլինա Դանիելյանը կիսում է 2-8 տեղերը 5 շախմատիստուհիների հետ

PanARMENIAN.Net - Շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը հանդիպել է Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ: Հայ շախմատիստուհին ոչ ոքի է խաղացել սև խաղաքարերով:

Այդ տուրից հետո Դանիելյանը 2 միավորով կիսում է 3-8 տեղերը 5 շախմատիստուհիների հետ: Առաջին տեղն է գրավում Հոու Իֆանը (Չինաստան), որը 4 միավոր ունի:

Օգոստոսի 6-ին շախմատիստները հանգստանում են, իսկ օգոստոսի 7-ին տեղի կունենա Գրան պրիի 5-րդ տուրը, որտեղ Դանիելյանը կխաղա Եկատերինա Լագնոյի (Ուկրաինա) հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---