Դոնեցկի «Մետալուրգը» պարտություն է կրել «Զարյայից» Ուկրաինայի առաջնությունում![]() 6 օգոստոսի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հանդիպել է «Զարյայի» հետ: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ Լուգանսկի թիմի օգտին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին ու Գևորգ Ղազարյանը մասնակցել են խաղին «Մետալուրգի» մեկնարկային կազմում և փոխարինվել են երկրորդ խաղակեսում, իսկ Կարլեն Մկրտչյանը պահեստայինների կազմում էր: «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ասել է, որ արդյունքից բացի, խաղը կարելի է հաջողված համարել: «Մենք վերահսկում էինք խաղի ընթացքն ու պահեր ունեցանք դարպասները գրավելու համար և առաջին, և երկրորդ խաղակեսում: Վերջում հարձակման անցանք ու գերի ընկանք»,-մեջբերում է մարզիչի խոսքերը ակումբի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |