Հայաստանում հանդիսավոր կերպով նշել են Երկաթուղայինի օրը

Հայաստանում հանդիսավոր կերպով նշել են Երկաթուղայինի օրը

PanARMENIAN.Net - Երևանում` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կենտրոնական գրասենյակում, կայացել է Երկաթուղայինի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման շրջանակում ընկերության լավագույն աշխատակիցները պարգևատրվել են Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ՀԿԵ, ՌԵ, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի նախարարության անունից: Պարգևատրված աշխատակիցներին հանձնվել են շնորհակալագրեր, անվանական ժամացույցներ, դրամական մրցանակներ, երեք աշխատակիցների ՀԿԵ, իսկ մեկին ՌԵ անունից «Պատվավոր երկաթուղայինի» շքանշան է հանձնվել: «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երկաթուղայինի օրվա կապակցությամբ»,- պարգևատրման արարողության ժամանակ ասել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նա գոհունակությամբ նշել է այն մեծ աշխատանքը, որը վերջին տարիներին երկաթուղու աշխատանքի բարելավման ուղղությամբ իրականացրել են ՀԿԵ ղեկավարությունն ու աշխատակիցները Հայաստանի տրանսպորտի նախարարության հետ համատեղ: ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինն իր հերթին նշել է ընկերության ձեռք բերած հաջողությունները, մասնավորապես` բեռնափոխադրումների ծավալի աճը, ինչպես նաև առանձնակի ուշադրություն դարձրել ընկերության աշխատակազմի հետ տարած աշխատանքի վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---