Ալերգոլոգ. Ստամոքսի խոցը և դիզբակտերիոզը կարող են նպաստել ալերգիային 6 օգոստոսի 2011 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ալերգիայի զարգացմանը կարող է նպաստել ստամոքսի խոցը կամ դիզբակտերիոզը, իսկ ալերգիկ ռինիտը կարող է բրոնխյալ ասթմայի պատճառ դառնալ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ալերգոլոգ-իմունոլոգ Նարինե Պանդիկյանը: Սակայն նա հավելեց, որ դա չի նշանակում, որ բոլոր հիվանդները կարող են ալերգիկ դառնան: «Ալերգիան մեկն է, ձևերը շատ են`բրոնխյալ, սննդային, սեզոնային, դեղորայքային: Կան ալերգիայի այնպիսի տեսակներ, որոնք հաճախ չեն հանդիպում` ցրտից սկսող, վիբրացիայից, միջատների խայթոցից և այլն: Կան նաև ալերգիաներ էմոցիոնալ ֆոնի վրա, որի պատճառով առաջանում է ֆիզիկական եղնջացան», ասաց ալերգոլոգը: Պանդիկյանի խոսքով ժառանգաբար կաորղ է փոխանցվել նևրատիկ այտուցը, որը օրգանիզմում որոշ նյութերի պակասի արդյունքն է: «Բոլոր մարդիկ ալերգիայի հակում ունեն, երբ դա կառաջանա, անհայտ է, նույնիսկ պատճառներ էլ կարող են չլինել», հավելեց նա: Բժիշկը նշեց, որ սննդային ալերգիայում իրենց դերն են կատարում կոնսերվանտները, որոնք դեղին համարժեք են: Որպեսզի միջատների խայթոցից ալերգիա ունեցող մարդը խուսափի խայթոցից, պետք է վառ հագուստ չհագնի, աղբամաններից հեռու մնա: Եթե միջատը կծեց, պետք է կծած տեղին սառույց դնել և կապել: Վերջում ալերգոլգը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ալերգիայի համար վտանգավոր է 16-18 տարեկան հասակը: Նախկինում ալերգիկ մարդը կարող է այդ տարիքում ազատվել դրանից և լրիվ հակառակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |