«Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ին մեղադրում են Մարջան հանքավայրի համար պայքարի ապօրինի մեթոդների մեջ 6 օգոստոսի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Կանադական «Կալդեռա Ռեսուրսիզ Ինկ.» ընկերությունը նոր մանրամասներ է ներկայացրել` կապված Մարջան հանքավայրի և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ բաժնետոմսերի հետ, որոնց հավակնում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը (GGM): Ինչպես ընդգծվում է «Կալդեռա Ռեսուրսիզ»-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2011թ. հուլիսի 29-ին ՀՀ Վարչական դատարանը կայացրել է վճիռ ընդդեմ Հայաստանի իրավաբանական անձանց պետռեգիստրի, հայտնելով որ ՀՀ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանում է Մարջան հանքավայրի լիցենզիան (բաժնետոմսերի 100%-ի փոխանցումը Մարջան-Կալդեռա Մայնինգ ՍՊԸ-ին (ՄԿՄ-ՀՁ), որն հանդիսանում է համատեղ ձեռնարկության միջոցը) Պետռեգիստրի կողմից կատարվել է ոչ պատշաճ ձևով հետևաբար առոչինչ է։ Բացի դրանից, նշվում է, որ այս որոշումը ընդունում է, որ միակ օրինական իրավասությունը, որը կարող է կողմերի իրավունքները մեկնաբանել, Նյու Յորք նահանգն է, Ամերիկյան Արբիտրաժային Կազմակերպության արբիտրաժի գործընթացով, ինչպես թելադրված է համատեղ ձեռնարկության պայմանագրի մեջ, և հաշվի առնելով, որ Հայաստանի Վարչական դատարանի վճիռը պիտի բողոքարկվի, վճիռը ուժի մեջ չի մտնելու։ «Կալդեռա Ռեսուրսիզ»-ն ընդգծում է, որ կատարել է համատեղ ձեռնարկությամբ պահանջվող բոլոր վճարները Գլոբալ Գոլդ Կորպորացիային։ Կանադական ընկերությունը հաստատում է, որ GGM գլխավոր տնօրեն և նախագահ Վան Գրիգորյանն արդեն հոկտեմբերի 18-ին կամ այդ թվականի մոտակա օրերին ծրագրում էր գաղտնիաբար ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի դեմ ՀՀ Վարչական դատարանին ներկայացնել հայց առանց «Կալդեռայի» իմացության։ «Կալդեռա Ռեսուրսիզ»-ը նշում է, որ GGM-ը կարող է հասնել իր ուզածին միայն երկու եղանակով՝ հայտնել «Կալդեռային» իր անհամաձայնության մասին և դիմել արբիտրաժի կարճելու համար; սկսել դատական գործընթաց ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի դեմ` փորձելու համար հակադարձել համատեղ ձեռնարկության գրանցումը և ՄՄՔ-ՀՀ-ի բաժնետոմսերը փոխանցել դեպի «Գլոբալ Գոլդ»: «Գլոբալ Գոլդը» ընտրել է երկրորդ տարբերակը` միակողմանի և անօրինական ձևով կարճելով ՀՁՀ-ը` փորձելով շրջանցել արբիտրաժի ընթացքը»,- ընդգծել է «Կալդեռա Ռեսուրսիզ»-ը: Global Gold Mining-ը Սիսիանի Մարջանի բազմամետաղական հանքավայրի (ոսկի-արծաթ) շահագործման լիցենզիա է ստացել 2008թ.: 2010թ. մարտին GGM պայմանագիր է կնքել Caldera Resources Inc. հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին՝ «Մարջան Կալդեռա Մայնինգ քոմփանի» ՍՊԸ, որտեղ 45 տոկոսը պետք է պատկաներ GGM-ին, իսկ 55 տոկոսը՝ Caldera Resources Inc-ին: Այժմ երկու ընկերությունները մեղադրում են միմյանց Մարջանի հանքավայրի ապօրինի զավթման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |