Վիկ Դարչինյանի երևանյան մենամարտի տոմսերն արժեն 5-25 հազ. և 30-100 հազ. դրամ![]() 6 օգոստոսի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Արդեն վաճառքում են սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի տոմսերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տոմսերի վաճառքի մասնագետ Արթուր Առաքելյանը, տոմսերի արժեքը տատանվում է 5-25 հազ. դրամի մեջ: «Տոմսերը վաճառվում են Երևանի երեք տոմսարկղերում` Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում, Ա.Խաչատրյանի անվ. Մեծ ֆիլհարմոնիկ դահլիճի տոմսարկղում և Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում գտնվող տոմսարկղում: Վաճառքի է հանվել 6000 տոմս»,- ասել է Առաքելյանը: VIP գոտու տոմսերն արժեն 30-100 հազ. դրամ: Բռնցքամարտի երեկոն կմեկնարկի երևանյան ժամանակով 19:00-ին, բացի գլխավոր մենամարտից, որում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր ուժերը կչափի Էվանս Մբամբայի հետ (ՀԱՀ), կկայանան ևս 4 մենամարտեր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |