Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» 26 միավորով Ռուսաստանի առաջնության 9-րդ հորիզոնականում է![]() 8 օգոստոսի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կրասնոդարը», որի գույներն է պաշտպանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հաղթել է «Ամկարին»՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասել է, որ այդ խաղը հաստատում է իր թիմի լավ մարզավիճակը: «Մենք վերահսկում էինք խաղը՝ պահում էինք գնդակը, լավ պահեր ունեցանք, «Ամկարի» մասին դա չես ասի: Կարծում եմ, որ մեր հաղթանակը տրամաբանական էր»,-Մուսինի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: Հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակել է 26 միավոր և Ռուսաստանի առաջնության 9-րդ հորիզոնականում է: «Կրասնոդարի» հաջորդ խաղը տեղի կունենա օգոստոսի 14-ին, մրցակիցը կլինի «Կռիլյա Սովետով» ակումբը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |