Երևան-Աբովյան ուղերթի երթուղային տաքսիները կվերսկսեն իրենց աշխատանքը![]() 8 օգոստոսի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի փողոցների բեռնաթափման հետ կապված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հաստատվել են Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի միջմարզային երթուղիների ուղեգծերը և կանգառները Երևանի վարչական տարածքում: Երևան-Աբովյան-Երևան 259 համարի երթուղային տաքսին կունենա հետևյալ ուղեգիծը` «Կիլիկիա» ե/կ, Ծ.Իսակովի պողոտա, Մաշտոցի պողոտա, Մ.Բաղրամյանի պողոտա, Կոմիտասի պողոտա, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Սևանի խճուղի, Աբովյանի ԱԿ, և կունենա 3 կանգառ` Ազատության պողոտա, «Ռելեի գործարանի» հարևանությամբ, «Բարեկամություն» մ/կ, Բաղրամյանի պող. (Օպերայի հարևանությամբ կանգառ): Հետադարձը նույն ուղեգծով: Երևան-Աբովյան-Երևան երթուղին սպասարկող մյուս` 261 համարի երթուղայինը կանցնի «Երկաթգծի կայարան» ե/կ, Տիգրան Մեծի փող, Խանջյանի փողոց, Հերացու փող, Մյասնիկյանի պողոտա, Աճարյանի փողոց, Սևանի խճուղի, Աբովյանի ԱԿ ուղեգծով և նույնպես կունենա երեք կանգառ`Տիգրան Մեծ -«Այրարատ» կ/թ-ի մոտ, Հերացու փողոց (Անատոմիկի հարևանությամբ), Աճառյանի փողոց– Գայի պող. հանգույցի հարևանությամբ: Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է Երևան քաղաքի նոր երթուղային ցանցը: Մինչ նոր ցանցի մշակումը դադարեցվել էին Աբովյան-Երևան ուղերթը սպասարկող 261, 262, 267 համարների երթուղայինների աշխատանքները: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |