Իրանի քաղաքացին խեղդվել է Հրազդան գետում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին`ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի» ՀԷԿ-ի հարակից տարածքում` Հրազդան գետում, խեղդվել է քաղաքացի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ԱԻ նախարարությունից, մինչ փրկարարների ժամանելը «Երևանի» ՀԷԿ-ից բաց թողնվող ջրի մակարդակը իջեցվել է, և տեղի ուժերով Երևան քաղաքի Մանկական երկաթուղու հարակից տարածքից` Հրազդան գետից, դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1995թ. ծնված Էրման Շան Ռաբաթիի դին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---