Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է 24 հորիզոնականով և այժմ գրավում է 51-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է 24 հորիզոնականով և այժմ գրավում է 51-րդ տեղը

PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) օգոստոսի 8-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է 24 հորիզոնականով և 885 միավորով այժմ գրավում է 51-րդ տեղը:

Հուլիսին Նալբանդյանը մասնակցել է միայն մեկ՝ Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարին, որտեղ դուրս է մնացել երկրորդ շրջանից: Արգենտինահայ թենիսիստը օգոստոսի 8-ից Մոնրեալում հանդես կգա Մասթերս շրջանի Rogers Cup մրցաշարում, որտեղ նրա մրցակիցը կլինի Ստանիսլավ Վավրինկան (Շվեյցարիա):

ATP վարկանիշը շարունակում է գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 12860 միավորով, երկրորդ տեղում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 11770 միավորով, իսկ երրորդում՝ Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 9710 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---