ՀՀ կապի ոլորտի քաղաքականության մշակման համար ստեղծվելու է հատուկ խորհրդակցական մարմին![]() 8 օգոստոսի 2011 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպել է բջջային կապի և ինտերնետային կապի ծառայություններ մատուցող ընկերությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։ Նախարարը վերջիններիս հետ քննարկել է կապի ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Երկու կողմերը կարևորել են կապի ոլորտում նախարարություն-մասնավոր հատված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ: Մանուկ Վարդանյանը ոլորտում առկա խնդիրների լուծման համար առաջարկել է ներկայացնել կոնկրետ տարբերակներ` քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով: Նախարարը դիմել է ներկաներին` նախարարությունում կապի ոլորտում կադրերը մասնագետներով համալրելու առաջարկությամբ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին կից ստեղծել խորհրդակցական մարմին` կապի ոլորտի քաղաքականությունը մշակելու, ինչպես նաև առկա խնդիրները համատեղ լուծելու նպատակով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |