Մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլը 8 օգոստոսի 2011 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կայացել է «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացման արարողությունը: Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքներ և ծրագրի մասնակից պատանիներ և աղջիկներ: «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում է 105 պատանի և աղջիկ 12 երկրից` Չեխիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Մակեդոնիա, Բուլղարիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Թուրքմենստան և Վրաստան: «Անկախ այն հանգամանքից, թե դուք որ երկրում եք ապրում, դուք բոլորդ մեկ մեծ ընտանիքի` հայ ընտանիքի անդամներ եք»,- դիմելով ծրագրի մասնակիցներին` նշել է Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |