Երևանյան կրպակների ապամոնտաժումը շարունակվում է

Երևանյան կրպակների ապամոնտաժումը շարունակվում է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում ընթացքի մեջ են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է, որ վարչական շրջաններում գույքագրվում և ուսումնասիրվում են Երևան քաղաքի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված տաղավարների, կրպակների և ժամանակավոր այլ շինությունների թվաքանակի կրճատման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության և օրինականության հարցերը: Կատարվում են փուլային ապամոնտաժման աշխատանքներ, որի նպատակն է մայրաքաղաքն ազատել տարերայնորեն տեղադրված ժամանակավոր շինություններից:

Սկզբնական փուլում ապամոնտաժվել են չգործող ժամանակավոր շինությունները: Այժմ քննարկվում է Երևանի կենտրոնական փողոցներում և պողոտաներում տեղակայված ժամանակավոր այն շինությունների տեղակայման հարցը, որոնք չունեն իրավական հիմքեր կամ վարձակալության ժամկետներն ավարտվել են: Վարձակալության ժամկետները չլրացած վարձակալության պայմանագրերի դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---