Երևան կներկրվեն 450 ավտոկանգառման սարքավորումներ 8 օգոստոսի 2011 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և լատվիական «Սիթի փարքինգ սերվիս սիսթեմս» ընկերության միջև կնքվել է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր` մայրաքաղաքում ժամանակակից ճանապարհային կառավարման և անվտանգության համակարգ ներդնելու նպատակով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից: Լատվիական կողմը, ըստ պայմանագրի, մայրաքաղաքում շուրջ 4 մլն եվրոյի ներդրում կկատարի: Կներկրվեն ժամանակակից 450 ավտոկանգառման սարքավորումներ: Հարցի առնչությամբ, թե արդյոք այս և «Սվարկո» ընկերության հետ կնքված պայմանագրերը միմյանց չեն կրկնում, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ոչ միայն չեն կրկնում, այլև այսպիսով ոլորտում համապատասխան առողջ մրցակցային դաշտ է ապահովվում, ինչը միանշանակ նպաստելու է ինչպես ծառայությունների որակի անընդհատ բարձրացմանը, այնպես էլ իր ազդեցությունն է ունենալու սակագնային քաղաքականության վրա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |