Երևանի գետնանցումները կնորոգվեն և կլուսավորվեն

Երևանի գետնանցումները կնորոգվեն և կլուսավորվեն

PanARMENIAN.Net - Գետնանցումների բարեկարգման համար հայտարարվելիք մրցույթներում ներդրողներին կներկայացվեն պայմանները: Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն, կապահովվեն սանիտարական պատշաճ պայմաններ: Բիզնեսով զբաղվող քաղաքացիներին կառաջարկվեն առևտրային տաղավարներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է Շառլ Ազնավուրի թանգարանի հարակից տարածքը պատշաճ տեսքի բերելու հարցին: Հանձնարարվել է արագացնել «Արտ Վիլլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ծրագրի մշակումը և ներդրողների հետ հստակեցնել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---