Կբարեկարգվեն ևս 200 շենքերի ֆասադներ 8 օգոստոսի 2011 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի ևս 200 շենքերի ֆասադներ բարեկարգման ծրագրում կընդգրկվեն բյուջետային լրացուցիչ գումարների հաշվին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, գումարների մի մասն էլ կուղղվի Երևան քաղաքի հեղեղատար կոյուղու վերակառուցման և բարեփոխման աշխատանքներին: Հաղորդագրության համաձայն, կվերականգնվեն Թևոսյան, Սևանի, Ծխախոտագործների, Ռուբինյանց և Լենինգրադյան փողոցների անձրևատարերն ու անձրևընդունիչները, իսկ տուրիստական ավտոբուսներով մայրաքաղաքի տեսարժան վայրերով զբոսաշրջային բազմալեզու շրջայցեր կազմակերպելու նպատակով ձեռք կբերվի երկու երկհարկանի ավտոբուս: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |