Անգլիայի և Հոլանդիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը օգոստոսի 10-ին չի կայանա 9 օգոստոսի 2011 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նշանակված էր օգոստոսի 10-ին և պետք է կայանար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, չի կայանա: Պատճառ են դարձել զանգվածային անկարգությունները Լոնդոնում: Լոնդոնյան ոստիկանության ողջ ուժերն ուղղված են ավազակների դեմ պայքարին, ուստի ոստիկանները չէին կարողանա կարգուկանոն ապահովել ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին տեղեկատվությունը հաստատել են Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի և Հոլանդիայի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքերը: Հոլանդացիներին խաղի չեղյալ լինելու մասին հաղորդել են նախքան թիմը կմեկներ Լոնդոն: Լոնդոնում անկարգությունները սկսվել են Տոտտենհեմի շրջանում օգոստոսի 6-ին, երբ տեղի բնակիչների ամբոխը հավաքվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ, որպեսզի բողոք հայտնի Մարկ Դագգանի սպանության կապակցությամբ, որը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |