Սեպտեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը կրկին կտուգանի կարգազանց հետիոտներին

Սեպտեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը կրկին կտուգանի կարգազանց հետիոտներին

PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարվա սկզբի հետ կապված այս տարի ևս Ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը կանցկացնի տասնօրյակ: Այսօր լրագրողներին այս մասին ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ 20 օր կա, և մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

«Տարվա սկզբից արվել են գծանշաններ, որոնք թարմացվում են: Հատուկ ուշադրություն ենք դարձնում դպրոցների հարակից տարածքներին»,- ասաց Նորիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ սեպտեմբերից ՃՈ-ն կակտիվացնի կարգազանց հետիոտների հսկողությունը: 2011 թվականի 7 ամիսների ընթացքում կազմվել է 6288 արձանագրություն կարգազանց հետիոտների նկատմամբ:

«Այս նախաձեռնության շնորհիվ կրճատվել են վրաերթի դեպքերը` 7 ամսում 370 դեպք, որոնցից 51-ը մահվան ելքով»,- մանրամասնեց բանախոսը` հավելելով, որ հետիոտնին չզիջելու համար տուգանվել է 170 վարորդ:

ՃՈ 25 աշխատակից տուգանվել և 5-ը հեռացվել է աշխատանքից լիազորությունները չարաշահելու պատճառով. «Անգամ տուգանել ենք ՃՈ մեքենայով խախտում անելու համար»:

3  09.08.11 - ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը ամփոփեց ճանապարհատրանսպորտային պատահարների և խախտումների վերաբերյալ վիճակագրությունը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---