Մեդվեդևը որոշել է շատ անկեղծ խոսել Ալիևի հետ Ղարաբաղի մասին![]() 9 օգոստոսի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում են երկկողմ հարաբերությունների զարգացումը, ղարաբաղյան կարգավորման խնդիրները, ինչպես նաև միջազգային հարցեր, շեշտը դնելով համաշխարհային տնտեսական խնդիրների վրա: «Անշուշտ, ամենակարևոր թեմաներից է ղարաբաղյան կարգավորումը: Ես կցանկանայի, որ մեր խոսակցությունը շատ անկեղծ լինի՝ ի՞նչ անել հետագայում , ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները, հաշվի առնելով Կազանի վերջին եռակողմ հանդիպումն ու առաջիկա հանդիպումները», ասել է Մեդվեդևը Ալիևի հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մեդվեդևն առաջարկել է Ադրբեջանի նախագահին քննարկել նաև երկկողմ հարաբերությունների ընթացքը, տարածաշրջանային օրակարգն ու միջազգային խնդիրները: Իր կողմից Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի համար: «Բանակցությունները մերձեցրեցին կողմերի դիրքորոշումները: Դա տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրն է: Ադրբեջանը գուցե բոլորից շատ է շահագրգռված, որ հակամարտությունը կարգավորվի»,-ասել է Ալիևը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Դմիտրի Մեդվեդևը, հավանաբար, կհանդիպի Ղազախստանում օգոստոսի 12-ին՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |