Անկարգությունները Մեծ Բրիտանիայում արդեն մարդկային զոհերի պատճառ են դարձել 9 օգոստոսի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում օգոստոսի 9-ին մահացել է զանգվածային անկարգությունների ժամանակ հրազենային վնասվածք ստացած մի տղամարդ, հայտնում է Agence France-Presse գործակալությունը: Ըստ ոստիկանության տվյալների, զոհվածը 26 տարեկան է, անունը չի նշվում: Նրան հայտնաբերել են Լոնդոնի արվարձանում մեքենայի մեջ: Թե ում վրա է ընկնում նրա մահվան պատասխանատվությունը, չի նշվում: Վերջին տվյալներով, անկարգությունների ընթացքում ոստիկանությունն արդեն ձերբակալել է 525 մարդ: Ինչպես ասվել է ավելի վաղ, բանտախցերում տեղերի սակավության պատճառով ձերբակալվածների մի մասին ուղարկում են Լոնդոնից դուրս գտնվող բաժանմունքներ: Անկարգությունների կազմակերպման մեղադրանք է ներկայացվել Մեծ Բրիտանիայի 100 բնակչի, նշում է Sky News-ը: Անկագությունները սկսվել են օգոստոսի 6-ին, այն բանից հետո, երբ Լոնդոնի բնակիչներից մեկը գնդակահարվեց ոստիկանների կողմից բերման ենթարկելու ժամանակ: Հաջորդ օրը փողոց դուրս եկան մի քանի հարյուր մարդ՝ նրանք հարձակվում էին ոստիկանության բաժանմունքների վրա, դիակապտությամբ էին զբաղվում և թալանով: Օգոստոսի 9-ին անկարգությունները տարածվեցին մյուս քաղաքների վրա՝ Լիվերպուլ, Մանչեսթեր, Բրիստոլ, Բիրմինհեմ: Այս իրադարձությունների պատճառով ամառային արձակուրդն է ընհատել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |