Հիդդինկը կլքի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, եթե թիմը մեղսակից է պայմանագրային խաղերի սկանդալին 9 օգոստոսի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե պարզվի, որ ազգային թիմը մեղսակից է պայմանագրային խաղերի կազմակերպմանը: Սկանդալը բորբոքվեց Թուրքիայում վերջին ամիսներին: Կասկածի տակ են հայտնվել այդ երկրի առաջնության մոտ 20 խաղեր, ձերբակալվել է 31 մարդ, այդ թվում առաջին լիգայի նորաթուխ չեմպիոն «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմը: Առաջնության մեկնարկը հետաքննության պատճառով մեկ ամսով հետաձգվել է: «Եթե իմանամ, որ ազգային հավաքականը ինչ-որ առնչություն ունի այդ սկանդալի հետ, ես կգնամ: Ֆուտբոլը երկրի տնտեսական կյանքի կարևոր ճյուղերից է, այն ապահովում է աշխատանքով բազում մարդկանց: Նման բաներն արդարացում չունեն, -Հիդդինկին է մեջբերում mk.ru-ն, -ես խոսեցի ֆուտբոլիստների հետ այդ սկանդալի հետ Էստոնիայի հետ խաղից առաջ, վերականգնելու համար նրանց բարոյական ոգին: Ես ասել եմ, որ նրանք ի վիճակի են ապացուցել, որ թուրքական ֆուտբոլը կարող է մաքուր լինել»: Օգոստոսի 10-ին Թուրքիայի հավաքականը Ստամբուլում ընկերական խաղ կանցկացնի Էստոնիայի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |