Գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը Մոսկվայում կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար![]() 9 օգոստոսի 2011 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և շախմատի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև շախմատային հանդիպումը, որը նշանակված է 2012թ. մայիսին, կկայանա Մոսկվայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Անանդ-Գելֆանդ հանդիպման մրցանակային ֆոնդը կկազմի 2,55 միլիոն դոլար, հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Այս հանդիպման անցկացմանը հավակնում էր նաև հնդկական Չեննայ քաղաքը, սակայն «հանդիպման կազմակերպման պայմաններն ու երաշխիքները, որոնք ներկայացրեց Մոսկվան, ավելի գերադասելի եղան» Շախմատի միջազգային ֆեդերացիայի համար: Կանանցից աշխարհի չեմպիոնը պարզ կդառնա Խոու Իֆանի (Չինաստան) և Գամպի Կոնեյրուի (Հնդկաստան) հանդիպման ժամանակ, որ կկայանա 2011թ. նոյեմբերին ալբանական Թիրանա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազ. եվրո, հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |