Բրիտանական դրամատուրգը ողջ Եվրոպայում ապստամբությունների սեզոն է կանխագուշակում 9 օգոստոսի 2011 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանական գրող և դրամատուրգ Խանիֆ Կուրեյշիի խոսքով, Լոնդոնի ապստամբած թաղամասերի բնակիչները դասվում են հասարակության ամենաաղքատ խավերին, գրում է Վալերիա Ֆրասկետտին La Repubblica թերթում հրապարակված նյութում: «Այդ հուզումներն ապստամբությունների սեզոնի սկիզբն են միայն, որը տարիներ է տևելու և տարածվելու է ողջ Եվրոպայում»,- ասում է Խանիֆ Կուրեյշին: Նրա խոսքերին արժե ականջ դնել. նա, լինելով պաղեստինցու և անգլուհու որդի, բրիտանական գրող և դրամատուրգ, շատ լավ գիտի, թե ինչ է կոծկված Լոնդոնի տարբեր անապահով թաղամասերում սկիզբ առած բռնության ալիքի ներքո: «Այդ թաղամասերում մեծ քանակությամբ երիտասարդներ են բնակվում, որոնք փողոցով զենքը ձեռքին են քայլում, թմրադեղեր են օգտագործում: Այդ 30-ամյա մարդիկ, որոնք երբեք չեն ունեցել աշխատանք, և որոնք երբեք չեն աշխատելու, բրիտանական քաղաքացիներ են, ոչ թե իմիգրանտներ, սակայն նրանք տնտեսական համակարգի թշվառականներն են, որի մասը նրանց այդպես էլ չհաջողվեց դառնալ»,- ասում է Կուրեյշին: Գրողի խոսքով, անկարգությունները սկիզբ են առել ոչ ոստիկանի կողմից երիտասարդի սպանության առթիվ. «դրանք գլխավորապես տնտեսական բնույթի անապահովության հետևանքն են: Պատահական չէ, որ կատաղությունը, նախ և առաջ, ուղղվեց խանութների դեմ` դեպի բարեկեցություն տանող մի խորհրդանիշի, որից նրանք զրկված են»: «Իրադրությունը հսկողությունից դուրս եկավ նաև գործազրկության նպաստների, երիտասարդական կենտրոնների և սոցիալական ծառայությունների սուբսիդիաների կրճատման պատճառով: Դժգոհությունն աճում է: Անհրաժեշտ է գումար, որը Քեմերոնի կառավարությունը չունի, ինչպես չունեն նաև Իտալիան, Հունաստանն ու Իսպանիան: Ուստի ես կարծում եմ, որ մենք բարձր սոցիալական անկայունության ժամանակաշրջանի սկզբում ենք ընդամենը»,- ասում է գրողը, հաղորդում է Analitika.at.ua-ը` հղում կատարելով InoPressa.ru-ի վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |