Ռոբերտ Հովհաննիսյանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում բարձրացել է 3-րդ տեղը![]() 10 օգոստոսի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Մեկօրյա դադարից հետո հնդկական Չեննայ քաղաքում կրկին վերսկսվել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: 7-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով խաղացել է Նիկլաս Հյուչենբետի (Գերմանիա) հետ և կարողացել է հաղթանակ տանել: Հովհաննիսյանը, որը վերջերս աշխարհի չեմպիոն դարձավ Հայաստանի շախմատի հավաքականի կազմում, վաստակել է 6 միավոր ու զբաղեցնում է 3-րդ տեղը: Սամվել Տեր-Սահակյանը 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց առաջնության առաջատար Ակսել Ռոմբալդոնիի հետ (Իտալիա): Հայ շախմատիստը 7-րդ տուրից հետո ունի 5,5 միավոր և մրցաշարային աղյուսակում հաջորդում է Հովհաննիսյանին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Ռոմբալդոնին շարունակում է գրավել առաջին տեղը 6,5 միավորով: Կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջել է ֆիլիպինցի Մաե Ջանելե Ֆրայնեին և նահանջել է 50-րդ տեղը 2,5 միավորով: Առաջին տեղում է Օլգա Գիրյան (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |