Հայաստանի հետ խաղում լիտվացիների հիմնական խնդիրն է որքան հնարավոր է շատ վտանգավոր պահեր ստեղծել10 օգոստոսի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնից 2:0 հաշվով կրած պարտությունից հետո Լիտվայի հավաքականը սեպտեմբերի 2-ին կայանալիք պատասխան խաղից առաջ ցանկանում է հաղթանակ տանել սեփական հարկի տակ: Օգոստոսի 10-ին Լիտվայի հավաքականի մրցակիցն ընկերական խաղում կլինի Հայաստանի հավաքականը, որը նույնպես վերջին խաղում պարտվել է՝ 3:1 հաշվով զիջելով ռուսներին և նույնպես հաղթանակի է սպասում: «Մենք պետք է որքան հնարավոր է շատ վտանգավոր պահեր ստեղծենք ու աշխատենք գոլ խփել, սա է հիմնական խնդիրը Հայաստանի հավաքականի հետ խաղում: Այդ խաղը կօգնի մեզ լավ նախապատրաստվել Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղին»,-Լիտվայի հավաքականի մարզիչ Ռայմոնդաս Ժուտաուտասի խոսքերն է մեջբերում delfi.lt-ն: Ինչպես հայկական հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այնպես էլ Ժուտաուտասը նորեկների են փորձարկելու: Ժուտաուտասը հույսը չի կորցնում, որ իր սաները դեռ կարող են պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: «Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք և պետք է հաղթենք մեր խմբի բոլոր մնացած խաղերում»,-ասել է նա: Առաջին խմբում Լիտվան 4 միավորով 4-րդ տեղում է, խմբի առաջատարն է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 15 միավորով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում Ավելի վաղ նա ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը |