ՌԴ ոստիկանությունը ստուգում է Թուրքիայից Մոսկվա ահաբեկչի ժամանման մասին տեղեկատվությունը10 օգոստոսի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ոստիկանությունը ստուգում է Մոսկվայում, իբր, պատրաստվող ահաբեկչությունների մասին անանուն նամակը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմիններին: «Նախօրեին ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ չորեքշաբթի երեկոյան մետրոյում ահաբեկչական ակտերի իրականացման համար Ստամբուլից Իրաքի քաղաքացի պետք է ժամանի մայրաքաղաքի «Շերեմետյևո օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ նամակն օդանավակայան է ուղարկվել էլեկտրոնային տարբերակով անգլերեն լեզվով: Ուղերձը թարգմանելուց հետո ավիաանվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանություն են դիմել: Ներկայումս նամակում շարադրված տեղեկատվությունը ստուգվում է: Գործակալության զրուցակիցը չի բացառում, որ անհայտ անձը փորձում է «պատմության մեջ ներքաշել» իր ծանոթներից մեկին, «որը կարող է բոլորովին կարգապահ քաղաքացի լինել»: Թուրքական ոստիկանության միջազգային հարաբերությունների բաժնում «Ինտերֆաքսին» հաղորդել են, որ այդ հաշվով տեղեկատվությամբ չեն տնօրինում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |