«Հայկական ներկապնակ» սիմպոզիումի մասնակիցները մեկնել են Արցախ

«Հայկական ներկապնակ» սիմպոզիումի մասնակիցները մեկնել են  Արցախ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է նկարիչների «Հայկական ներկապնակ» 1-ին միջազգային սիմպոզիումի մասնակիցներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ։ Արդեն 3 օր է ժամանել են Արցախում մեկնարկած սիմպոզիումի մասնակիցները՝ Հայաստանից, Ռուսաստանից (Սանկտ Պետերբուրգ) և Բելառուսից։ Այն նախատեսված է անցկացնել Հայաստանի տարբեր մարզերում և ավարտել մայրաքաղաք Երևանում: Այն կտևի 20 օր:

Ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի նկարիչների միությունը, «Փյունիկ», «Լոռվա ձոր» հիմնադրամները։ Այն ղեկավարում է Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Ավետիսյանը, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը։

ԼՂՀ իշխանությունների անունից ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին` ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցն Արցախ: Պատասխանելով ներկաների հարցերին` նա հակիրճ ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմական և իրավաքաղաքական հիմունքները, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի հետևանքներն ու արդյունքները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը, երկրի տնտեսության վերականգնման ու զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման ընթացքն ու հեռանկարները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---