Մարդու իրավունքների պաշտպանը կրպակների ապամոնտաժման մասին կմտածի ևս 6 օր![]() 10 օգոստոսի 2011 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի աշխատակիցներն այսօր եղել են Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում՝ կրպակների ապամոնտաժման վայրում և դեպքի մանրամասները զեկուցել են պաշտպանին: Խնդրի վերաբերյալ իր գնահատականները պաշտպանը կներկայացնի օգոստոսի 16-ին: Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նա մտահոգված է Երևանում կրպակների ապամոնտաժման գործընթացով, և ներկայումս գրասենյակը ուսումնասիրում է դրա օրինականությունը՝ պարզաբանումներ պահանջելով համապատասխան իրավասու մարմիններից և խնդրին առնչվող անձանցից: Այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում, սկսել են ապամոնտաժել այն կրպակները, որոնց պայմանագրերի ժամկետներն արդեն լրացել են: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանը կրպակատերերի հետ զրույցում նշել է, որ պայմանագրի ժամկետները չլրացած կրպակները կշարունակեն գործել մինչև կրպակատերերին այլընտրանքային տեղեր առաջարկելը: Վաղը ժամը 10-ին Երևանի տարբեր շրջանների կրպակատերեր ցույցի են դուրս գալու Փակ շուկայից մինչև Կառավարության շենք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |